Այս զինված հակամարտությունում Հայաստանը կհաղթի. համաշխարհային լրատվամիջոցների անդրադարձը՝ ԼՂ շուրջ իրավիճակի սրմանը

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զինված հակամարտությունն այսօր գտնվում է ոչ միայն ռուսական, հայկական և ադրբեջանական, այլև համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Տարբեր երկրներում տարբեր կերպ են դիտարկվում հայ-ադրբեջանական նոր պատերազմի էությունն ու դրա հեռանկարները, գրում է topwar.ru կայքը՝ թեմատիկ ծաղկաքաղ ներկայացնելով:

Այսպիսով՝ չինական Sohu հրատարակությունը համապատասխան հոդվածում մեջբերել է ԱՄՆ ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի տեսակետը: 2009-2013 թվականներին Ստավրիդիսը Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է եղել, ուստի՝ 65-ամյա փորձագետի կարծիքը հրատարակությունը կարևոր է համարում:Նշվում է, որ Ստավրիդիսը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզության կանխատեսումների համաձայն, ամենայն հավանականությամբ, Հայաստանը կհաղթի այս զինված հակամարտությունում: Ծովակալի խոսքով՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար լինելու տարիների ընթացքում ադրբեջանական բանակը բազում հարվածներ է հասցրել հայկական դիրքերին, իսկ հայերը միշտ կարողացել են հաջողությամբ հետ մղել այդ գրոհները:

Գերմանական Deutsche Welle հրատարակությունը, ինչպես և եվրոպական շատ այլ լրատվամիջոցներ հիմնականում չեզոքություն են պահում, սակայն նաև հակամարտությանն արտաքին միջամտության մասին զգուշացնող հայտարարություններ անում:

Ամերիկյան Foreign Affairs հրատարակության խմբագիր Ջեֆրի Մանկոֆը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը կապում է ռուս-թուրքական առճակատման հետ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի շահերը միմյանց հակասում են Սիրիայում և Լիբիայում, իսկ այժմ էլ դրանց միջև բախվում է եղել նաև Անդրկովկասում: Նշվում է, որ Մոսկվան և Անկարան հայ-ադրբեջանական հակամարտությունը միմյանց հետ հարաբերությունների կարգավորման և ազդեցության ոլորտների պայքարի համար կօգտագործեն:

Սաուդյան Asharq Al-Awsat թերթը Անդրկովկասում տիրող իրավիճակը ևս դիտարկում է որպես ռուս-թուրքական առճակատում: Հրատարակությունն ընդգծում է, որ թուրքական սահմանի հարևանությամբ գտնվող Գյումրիում տեղակայված ռուսական բազան վաղուց է Էրդողանի ուշադրության կենտրոնում գտնվում: Միևնույն ժամանակ հրատարակությունը կարծում է, որ Արևելյան Միջերկրական ծովում Էրդողանի հավակնությունները միայն Ռուսաստանն է ի վիճակի զսպել:

Իրանական Resalat հրատարակության փոխանցմամբ՝ հայ-ադրբեջանական հակասությունների սրման հիմնական պատճառն ԱՄՆ քաղաքականությունն է: Նշվում է, որ Անդրկովկասում սկսված պատերազմը լիովին համապատասխանում է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում իրավիճակն անընդհատ ապակայունացնելու Վաշինգտոնի ծրագրերին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նշվում է, որ այնտեղ կան նաև առողջ մտածողությամբ հեղինակներ ու հրատարակություններ, որոնք քննադատում են իշխանություններին սիրիացի ջիհադականների հետ համագործակցության համար: Օրինակ՝ Evrensel-ից Յուսուֆ Քարաթաշը թուրքական իշխանություններին քննադատում է սիրիացի ջիհադականների հետ համագործակցության համար և կողմ արտահայտվում այն տեսակին, որ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ սիրիական Իդլիբից գրոհայիններին Անդրկովկաս են տեղափոխում:

Աղբյուրը գրում է, որ Բուլղարիան էլ, իրենց հերթին, Թուրքիայի հետ հին հաշիվներ ունեն, այդ պատճառով էլ բուլղարական հրատարակությունները Լեռնային Ղարաբաղի նկատամամբ «բարիդրացիական» վերաբերմունքը չեն թաքցնում: Օրինակ՝ բուլղարական «Օրագիր» հրատարակության ընթերցողները կարծում են, որ Անդրկովկասում տեղի ունեցող պատերազմը Էրդողանի ծրագիրն է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Այս զինված հակամարտությունում Հայաստանը կհաղթի. համաշխարհային լրատվամիջոցների անդրադարձը՝ ԼՂ շուրջ իրավիճակի սրմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*