Անկարայում ԻՊ-ի 4 զինյալ է ձերբակալվել. մտադիր էին մայիսի 1-ին ահաբեկչություն իրականացնել

Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունն ու հետախուզական ծառայությունը համատեղ գործողություն են իրականացրել՝ մայրաքաղաքում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կանխելու համար:

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, տարբեր վայրերում համաժամանակյա գործողության ընթացքում 4 կասկածյալ է ձերբակալվել:

Նշվում է, որ ձերբակալվածները ենթադրաբար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:

Նրանք Անկարայում մտադիր են եղել ահաբեկչություն իրականացնել մայիսի 1-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում:

Ոստիկանական հատուկ գործողությունը դեռ շարունակվում է:

artsakhpress.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Անկարայում ԻՊ-ի 4 զինյալ է ձերբակալվել. մտադիր էին մայիսի 1-ին ահաբեկչություն իրականացնել"

Leave a comment

Your email address will not be published.


*