«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հարձակումը, հայկական կողմը հետ է մղել գրոհը՝ պատճառելով զգալի կորուստներ․ ՊՆ խոսնակ

Այսօր ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ խոսնակը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը դիպուկահար հրացաններից կրակ են վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հարձակումը, հայկական կողմը հետ է մղել գրոհը՝ պատճառելով զգալի կորուստներ․ ՊՆ խոսնակ"

Leave a comment

Your email address will not be published.


*