Աշխարհի ամենախոշոր ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան

Աշխարհում ամենախոշոր՝ ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան, գրում է lenta.ru-ն:

 

Վերջինը կդառնա Մոսկվա-Նյու Յորք չվերթը: Թռիչքը կկայանա երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 6-ին, «Շերեմետևո» օդանավակայանից:

 

Ավիափոխադրողի կայքում հասանելի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ից ավիաընկերության ինքնաթիռներով Նյու Յորք մեկնել ցանկացողները կկարողանան դա անել միայն Փարիզում կամ Ամստերդամում վայրէջքով: Թռիչքի առաջին կեսն ուղևորները պետք է կատարեն Air France-ի կամ KLM-ի չվերթներով:

 

2015 թվականի դեկտեմբերին Delta Airlines-ն արդեն դադարեցրել է չվերթների իրականացումը Մոսկվա: Այդ որոշման պատճառ է դարձել ուղևորների հոսքի անկումը: Մայիսին ավիափոխադրողը վերսկսել է թռիչքները, դրանք իրականացվել են շաբաթը հինգ անգամ:

 

Delta Airlines-ի հեռանալուց հետո Մոսկվա-Նյու Յորք թռիչքուղով միակ ավիափոխադրողը, որ իրականացնում է ուղիղ չվերթներ, կմնա «Аэрофлот»-ը:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Աշխարհի ամենախոշոր ավիաընկերությունը դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան"

Leave a comment

Your email address will not be published.


*