Ապրիլի 17-ի կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում

????????????????????????????????????

Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1201 դեպք, որոնցից 402-նառողջացած, 19-ը մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններսրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ ST էլևացիայով:

Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

Երեկ նաև արձանագրվել է առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Երեխայի և մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ծննդաբերությունից հետո ծննդկանի մոտ թեստավորման արդյունքը բացասական է եղել, իսկ երեխան կթեստավորվի այսօր: Նրանք դեռևս 14 օր կգտնվեն բժիշկների հսկողության տակ:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10793 թեստավորում:

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացե’ք տանը,
սահմանափակե’ք շփումները,
հետևե’ք անձնական հիգիենային,
հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառովառնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո, հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը, շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն, գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին, եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
պարբերաբար կատարեք ջերմաչափումարդյունքների մասին տեղեկացնելով բժշկին, խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ապրիլի 17-ի կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում"

Leave a comment

Your email address will not be published.


*