Ապրիլի 7-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ընկերությանը, «Վեոլիա Ջուր» ընկերությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է աշխատանքներ տանել ապրիլի 7-ից մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրների և շատրվանների գործարկման ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստել և ներկայացնել ապրիլի 7-ի՝  Մայրության և գեղեցկության օրվա տոնական միջոցառումների ծրագիրը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ապրիլի 7-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր շատրվաններն ու ցայտաղբյուրները"

Leave a comment

Your email address will not be published.


*