Առանց դիմակի դիմակահանդեսում (նովելի շարունակությունը)

Օրերը փոխվում էին շաբաթների, շաբաթները` ամիսների, ամիսները` տարիների, և փոքրիկ Անգելինան մեծանում էր ավերակ դարձած երկրի ամենաջերմ անկյունում: Շատ ծանր ժամանակներ էին երկրի բնակիչների համար. նրանք ապրում էին մութ և ցուրտ փայտաշեն հյուղակներում` առանց տարրական հարմարությունների: Սնունդը, հագուստն ու այլ անհրաժեշտ իրերը ապահովվում էին տարբեր հեռու և մոտիկ երկրներ` որպես օգնություն: Եվ չնայած այդ անտանելի դժվարություններին` Յաների ընտանիքը առավել երջանիկ էր, քան երբևէ, նրանք վայելում էին անգին նվերը, որն Աստված էր ուղարկել իրենց այդ դժվարին ու ծանր օրերին` որպես հույսի մի պայծառ շող. նրանց պայծառ, ժպտերես Անգելինան…
Բայց չար սատանան չէր կարող հանդուրժել այս երջանկությունը, նա չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ այս ընտանիքի պահապան հրեշտակն ավելի զորեղ էր., քան ինքը: Վեց տարի շարունակ սատանան մշակում էր Յաների ընտանիքի պահապան հրեշտակին հաղթելու իր չարաբաստիկ ծրագիրը, և…
-Ինչու՞ , Տեր իմ, ինչու պիտի նման բան պատահեր մեզ հետ: Ինչու՞ չէինք կարող վայելել մեր փոքրիկ խաղաղ երաջանկությունը: Ինչու՞ իմ փոքրիկը պետք է մեծանա առանց իր հայրիկի, մի՞թե նա արժանի չէ ամբողջական ընտանիքի: Ա~հ, Տեր իմ, ներիր, խնդրում եմ, ներիր, ես կորցրել եմ ինքնատիրապետումս: Ես իրավունք չունեմ քեզ մեղադրելու, ներիր… Խնդրում եմ, Տեր, մեզ մենակ չթողնես…,- արցունքերի միջից շշնջում էր Աննան` Անգելինայի մայրը: Հանկարծ նա լսեց Անգելինայի ձայնը, բայց այդ փոքրիկ աշխույժ երեխան սովորականի նման չէր երգում, խոսում կամ ծիծաղում: Ոչ, դա նման էր հեկեկոցի… բայց որտե՞ղ էր նա:
-Անգելինա~, փոքրիկս, որտե”ղ ես: Ինձ մոտ եկ, խնդրում եմ:
Ապա նա նորից լսեց փոքրիկի ձայնը` արդեն բարձրաձայն լացելիս:
-Մայրի~կ, ուզում եմ հայրիկիս տեսնել, որտե՞ղ է նա: Ովքե՞ր էին այն մարդիկ տգեղ ու տարօրինակ հագուստներով, որ տարան իմ հայրիկին: Ուր տարան նրանք հայրիկիս, մա~~մ:
Խեղճ կին…Ինչ կարող էր այժմ նա ասել վեց տարեկան երեխային, ինչպե՞ս կարող էր բացատրել նրան, թե ովքեր էին այդ մարդիկ և ինչու տարան Արթուրին: Փոքրիկի անմեղ միտքն անկարող կլիներ հասկանալ դա: Եթե նա Անգելինային ասեր ճշմարտությունը, երեխան կսկսեր վախենալ իր հորից, ում այդքան պաշտում էր հիմա, իսկ գուցե և փոքր-ինչ մեծանալուց հետո նույնիսկ ատեր նրան…

Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առանց դիմակի դիմակահանդեսում (նովելի շարունակությունը)"

Leave a comment

Your email address will not be published.


*