Առանց դիմակի դիմակահանդեսում (նովել)

-Տե՜ր իմ Աստված, ինչ անուշիկ բալիկ Է՜: Փոքրի՜կս… որքա՜ն գեղեցիկ ես…Շնորհակալ եմ, Տեր, այնքա՜ն շնորհակալ եմ… Խնդրում եմ, Տեր իմ, օրհնիր փոքրիկիս, աղաչում եմ, աջդ հովանի պահիր նրան իր ողջ կյանքի ընթացքում: Օրհնիր փոքրիկիս, Տեր իմ Աստված…
Ցուրտ ձմեռային օր էր, երբ Անգելինան ծնվեց մի փոքրիկ հյուղակում, որը նման էր իսկական մի դղյակի ավերիչ երկրաշարժից հետո, որը ասես երկրի կմախքն էր միայն թողել: Այս հյուղակն այժմ ամենաջերմ ու ամենապայծառ վայրն էր երկնքի տակ, քանի որ վերջապես լույս ծագեց այնտեղ երկար մթությունից հետո, լույս՝ Անգելինա անունով: Երեխան անսովոր էր ծննդյան առաջին իսկ պահից. նորածին մանկան առաջին ճիչերի փոխարեն նա խաղաղ ժպտում էր՝ փոքրիկ ձեռքերը ամուր խաչած ու զույգ աստղիկներ հիշեցնող աչքերը լայն բացած:
— Սիրելի Արթուր, ես գիտեմ, որ դու սուրբ երդում տվեցիր քրոջդ, երբ հանեցիր նրա մահամերձ մարմինը ավերակների միջից: Ես գիտեմ, որ դու նրան խոստացար իր անունը տալ դստերդ, երբ նա ծնվի: Այն, որ մեր փոքրիկը փրկվեց բնության այդ սարսափելի աղետից, ոչ այլ ինչ է, քան պարզապես հրաշք,- ասաց փոքրիկի մայրիկը հուզված:

-Աստված մեզ փրկեց, ու ես վստահ եմ, որ այս փոքրիկ անելիք ունի այս մեծ աշխարհում. Աստված նրա հետ էր, երբ նա դեռ իմ ներսում էր, և միշտ նրա հետ է լինելու, վստահ եմ : Ապա նրա ժպիտին նայիր, մի՞թե դա բնորոշ է նորածին մանուկին: Նա յուրահատում երեխա է, Արթուր, նա կարևոր անելիք ունի կյանքում: Ես հարգում եմ քո խոստումը քրոջդ, ուստի նրա անունն արդեն կնքված է . մեր փոքրիկ Անգելինա՜ն… Երազում եմ, որ նա լինի իր հորաքրոջ նման ուժեղ ու բարի, որ տարիների ընթացքում դառնա իր անվանն արժանի ժառանգորդ…
Շարունակելի….
Անահիտ Հակոբյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առանց դիմակի դիմակահանդեսում (նովել)"

Leave a comment

Your email address will not be published.


*