Առաջին անհրաժեշտության դեղերը ԱԱՀ-ից ազատելը սոցիալական խնդիրները չի լուծի. կառավարությունը մերժեց «Համախմբման» առաջարկը

ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրա­կան նա­­խա­ձեռ­­նու­թյանը՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Պատգամավորներն առաջարկել են ԱԱՀ-ից ազատել ամենատարածված հիվանդությունների դեմ դեղամիջոցները, որոնք ներառված են հանրապետության հիմնական դեղամիջոցների ցանկում։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ից ազատվում են Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան առողջա­պա­հու­թյան բնագավառի պետական կառա­վար­ման լիազոր մարմնի կողմից սահմանված` դեղերի հիմ­նական ցանկում ընդգրկված առա­վել տարածված հիվանդությունների համար նախա­տես­ված դեղերի ներմուծումը և իրա­ցումը:

«Առաջին անհրաժեշտության դեղերն ԱԱՀ-ից ազատելը սոցիալական խնդիրների լուծման չի հանգեցնի»,-օրինագծի առթիվ կառավարության եզրակացությունը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Ֆինանսների նախարարությունը վստահ չէ, որ ԱԱՀ-ից ազատելով՝ առաջին անհրաժեշտության դեղերի գները դրանից կիջնեն:

Ավելին, ԱԱՀ-ի արտոնությունների կիրառության նախորդ տարվա փորձը ցույց է տվել, ըստ նրա, որ ընկերությունները հաճախ չեն նվազեցնում գները, ընդամենը ավելացնում են իրենց շահույթը, հատկապես եթե զբաղվում են առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրով, որոնք սպառողները ստիպված են գնել ցանկացած գնով:

Նախագծի հիմնավորման համաձայն, վերոնշյալ առաջարկության ներ­կա­յա­­ցումը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման արդյունքում առավել տարածված հիվանդությունների համար նախատեսված դեղերի ձեռքբեր­ման համար բնակչությանը օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

«Սոցիալ-տնտեսական իրավիճակից կախված՝ բնակ­չու­թյանը օժան­դա­կություն ցուցա­բե­րելու միջոցառումները պետք է լինեն առավելագույնս հաս­ցեա­կան, որպեսզի նշյալ միջո­ցա­ռումների շրջանակներում իրա­կա­նացվող աջակցության ծրագրերից օգտվեն բնակչության այն շերտերը, որոնք իրականում ունեն աջակցության կարիք: Նախա­գծի ընդունման դեպ­քում, սակայն կստացվի այնպես, որ նախագծով առա­ջարկ­վող` ԱԱՀ-ից ազատման արտո­նու­թյունից կօգտվեն ոչ միայն այն անձինք, որոնք ունեն նման աջակ­ցու­թյան կարիք, այլ նաև այն անձինք, որոնք չունեն դրա կարիքը:

Որպեսզի ներկայացված առաջար­կու­թյունը հանգեցնի նախագծի հիմնավորմամբ ներ­­կայացված նպատակի իրականացմանը, անհրաժեշտ է, որ առա­ջարկության ընդունման արդ­յուն­քում նվազեն Հայաստանի Հան­րա­­պե­տու­թյան առողջապահության բնագավառի պե­տա­կան կառավարման լիա­զոր մարմնի կողմից հաստատվող ցանկում ընդ­գրկված դեղերի գները:

Այս առումով հայտ­նում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգամանքը, որ վերոնշյալ ցան­կում ընդ­գրկ­ված դեղերի ներ­մու­ծումը և իրացումը ԱԱՀ-ից ազատելու արդյուն­քում այդ դեղերի գները կնվա­զեն: Ավելին` ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրա­ռու­թյան նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում գերշահույթներ ստա­նալու նպատակով` տնտեսվարող սուբյեկտ­ները չեն նվազեցնում ապրանքների գները կամ նվազեցնում են չնչին չափով: Նշյալ դիտարկումը առավելագույնս վերաբերում է այն ապ­րանք­ներին (օրի­նակ՝ հաց կամ դեղ), որոնց պահանջարկը, գնից կախված, չի փոփոխվում»,-ասաց փոխնախարարը:

Ըստ կառավարության՝ արդյունքում նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հան­գեց­նի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր ներմու­ծող և իրաց­նող տնտեսվարող սուբ­յեկ­տների համար կստեղծի գերշահույթ ստա­­նալու հնարա­վո­րու­թյուններ, ինչպես նաև կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նվազեց­ման:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առաջին անհրաժեշտության դեղերը ԱԱՀ-ից ազատելը սոցիալական խնդիրները չի լուծի. կառավարությունը մերժեց «Համախմբման» առաջարկը"

Leave a comment

Your email address will not be published.


*