Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 116 քաղցկեղածին նյութի ցանկ է հրապարակել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կից քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային գործակալությունը սպառիչ ցանկ է հրապարակել, որում նշվում է  քաղցկեղի առաջացման   116 պատճառ:

Ինչպես գրում է nordenline.ru-ն` քաղցկեղը ողջ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկն է: ԱՀԿ-ի տվյալներով` քաղցկեղով պայմանավորված հիվանդություններից 2012-ին մահացել է 8.2 մլն մարդ, իսկ հաջորդ երկու տարում մահացության մակարդակն ավելացել  է 70 տոկոսով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՀԿ կազմակերպությունը հայտնել էր, որ քաղցկեղի առաջացման  պատճառ է հանդիսանում նաև վերամշակված միսը:

Ներկայացնում ենք  քաղցկեղ առաջացնող երևույթների հրապարակված ցանկի առաջին 30 կետը.
1. Ծխախոտ
2. Արևայրուք` արևի տակ և սոլյարիում
3.  Ալյումինիումի արտադրություն
4. Մկնդեղի պարունակությամբ  ըմպելիք
5. Կոշիկի արտադրություն ու վերանորոգում
6. Ծխնելույզների մաքրում
7. Ածխի գազաֆիկացում
8. Քարածխային խեժի դիստիլյացիա
9. Կոկսի /վառելիքի/ արտադրություն
10.  Կահույքի արտադրություն
11.  Հողի տակից հեմատիտի արդյունահանում՝ ռադոնի ներգործությամբ
12.  Պասիվ ծխելը
13.  Երկաթի ու մետաղի արտադրություն
14.  Իզոպրոպանոլի արտադրություն
15.   Ծիրանագույն ներկանյութի արտադրություն
16.  Նկարչի մասնագիտական գործունեություն
17.  Աշխատանք քարածխային հնոցներում
18.  Ռեզինի  արդյունաբերություն
19.  Ծծմբաթթու պարունակող ոչ օրգանական թթուների, գոլորշիների ներգործություն
20.  Աֆլատոքսինների բնական խառնուրդներ
21.  Ոգելից խմիչքներ
22.  Արեկա տեսակի ընկույզ
23.  Ծխախոտով պղպեղաբույս
24.  Առանց ծխախոտի պղպեղաբույս
25.  Քարածխային խեժից պատրաստված փիթչեր
26.  Քարածխային թեժ
27.   Ածուխի կենցաղային այրումից առաջացած արտանետումներ
28.  Դիզելային արտանետումներ
29.   Հանքային յուղեր, չզտված ու թեթևակիորեն վերամշակված
30.  Վերամշակված միս:

Նյութի աղբյուրը՝ Tert.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 116 քաղցկեղածին նյութի ցանկ է հրապարակել"

Leave a comment

Your email address will not be published.


*