Առողջապահության նախարարությունը կոչ է անում զգուշանալ ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից

Առողջապահության նախարարությունը կոչ է անում զգուշանալ հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանգստի և ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազանններում առկա է նաև քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի բարձր ազդեցության վտանգ:

Մանրէները և քիմիական նյութերը կարող են օրգանիզմ ներթափանցել վարակված ջուր կուլ տալու հետևանքով, աէրոզոլներ շնչելու, լողավազանների, տաք վաննաների թերապիայի ժամանակ, շատրվանների, լճերի, գետերի կամ օվկիանոսների վարակված ջրի հետ կոնտակտի դեպքում: Վտանգը և ռիսկերը ներառում են աղեստամոքսային, մաշկային, ականջի, աչքերի, շնչառական, նյարդային վարակների զարգացումը: Ավելի հաճախ արձանագրվում է փորլուծություն:

Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է նաև վարակիչ, այդ թվում ջրով գործոնով պայմանավորված հիվանդությունների տարածման և դեպքերի քանակի վրա, ինչը մի կողմից պայմանավորված է այն հանգամանքով, որ հիվանդությունների հարուցիչները տաք եղանակին ջրային միջավայրում երկար ժամանակ կարող են պահպանել իրենց կենսունակությունը, ի տարբերություն տարվա ցուրտ եղանակի:

Մանրէներն արագ են բազմանում նաև դեկորատիվ ջրավազաններում, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է):

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ կոչ ենք անում զգուշանալ հանգստի և ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Առողջապահության նախարարությունը կոչ է անում զգուշանալ ժամանցի վայրերում ջրով փոխանցվող հիվանդություններից"

Leave a comment

Your email address will not be published.


*