Ավոկադոն կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները

Կալիֆորնիայի Համալսարանի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 1-1,5 ավոկադոյի պտղի օգտագործումը ոչ միայն օգնում է նվազեցնել քաշը, այլ նաև քչացնում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Գիտնականներն ուսումնասիրել են 229 կամավորի: Նրանք պարզել են, որ այս պտղի մեջի միկրոէլեմենտները և օգտակար ճարպերը իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը՝ կանխելով խոլեստերինային գնդիկների առաջացումը և դրանով իսկ խոչընդոտելով սրտի ու անոթների հիվանդությունների առաջացումը:

Բացի այդ ավոկադոն պարունակում է բուսական թելիկներ, որոնք խթանում են ճիշտ մարսողականությունը:

Հետազոտության ղեկավարներից մեկը՝ Էմիլիանո Էսկոբեդոն, հայտնել է նաև, որ այս հետազոտությունն ավոկադոյի ուսումնասիրության ընդամենը մի մասն է: Այս պահին ավոկադոյի օգտակար հատկությունները դեռ ամբողջությամբ բացահայտված չեն և դեռ շատ հետաքրքիր փաստեր կարող են պարզվել:

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ավոկադոն կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները"

Leave a comment

Your email address will not be published.


*