Ավստրիան օգնություն կտրամադրի Հունգարիային` ներգաղթյալներից սահմանները պաշտպանելու համար

Ավստրիան համաձայնել է սարքավորումներ և օգնություն տրամադրել Հունգարիային` իր սահմանների պաշտպանության և անօրինական միգրացիայի կանխման համար, գրում է Reuters գործակալությունը` հղում անելով ավստրիական պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Նշվում է, որ նման պայմանավորվածության են հասել Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Պետեր Դոսկոցիլը, Ավստրիայի ՆԳՆ ղեկավար Վոլֆգանգ Սոբոտկան և նրանց հունգարացի գործընկերներ Իշտվան Սիմիչկոն և Շանդոր Պինտերը:

Երկու երկրների նախարարները պայմանավորվել են, մասնավորապես, ուժեղացնել համագործակցությունը Հունգարիայի հարավային և արևելյան սահմաններին: Պաշտոնյաները քննարկել են նաև փախստականներին Հունգարիա վերադարձնելու պայմանները, որոնք ի սկզբանե ապաստան են խնդրել այդ երկրում, սակայն հետո ներգաղթել են Ավստրիա:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ավստրիան օգնություն կտրամադրի Հունգարիային` ներգաղթյալներից սահմանները պաշտպանելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*