Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը հսկողության ներքո է

Հալաբյան փողոցում ապրիլի վերջին տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժածներից առավելապես ծանր, բազմակի վնասվածքներ ստացած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը գտնվում է հսկողության ներքո։

Առաջին բժշկական օգնությունն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ստանալուց հետո Ռոլանդ Խոջոյանի և Էդգար Գասպարյանի բուժումն իրականացվեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ 25 օրվա ընթացքում բուժական լայնածավալ աշխատանքների արդյունքում տղաները, հաղթահարելով ծայրահեղ ծանր վիճակը, հիվանդանոցից դուրս գրվեցին առանց որևէ ֆունկցիայի խանգարման։ Նրանց առողջական վիճակը շարունակում էր մնալ մասնագետների հսկողության ներքո։

Տղաների հետագա վերականգնողական բուժումը կազմակերպելու խնդրանքով նրանց ծնողներն այցելեցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին։ Նա նշեց, որ չնայած վնասվածքների ծանրությանը, տղաներն առաջին իսկ րոպեներից մեծ տոկունությամբ էին տանում դժվարությունները։

Արմեն Մուրադյանը պատանիների հետ զրույցի ընթացքում մանրամասն հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով, ինչպես նաև հետագա ծրագրերով։

Ստացված վնասվածքների հետևանքների վերացման նպատակով հանձնարարականներ տրվեցին գլխավոր մասնագետներին։

DSC_6295

 ՀՀ առողջապահության նախարարություն

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ավտոբուսի պայթյունից տուժած պատանիների առողջական վիճակը հսկողության ներքո է"

Leave a comment

Your email address will not be published.


*