Ավտովթար Շիրակի մարզում. 22-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Սմբատ Բաղդասարյանը իր վարած Վազ 21010 մակնիշի 60 GG 044 համարանիշի ավտոմեքենայով դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 35 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ գնացքի գծերի հարևանությամբ։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Բաղդասարյանը տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

16020bb1b3767ba9e86ec5b4e65e51e237153385d8c7b732f2a31d10b0a58686ab0f7a6c0eb7bbfd12f8ef7f03316b4acca20535dc1d189d818f63ad254a565cd0ccc9dcd73bfc341656fa19807c342e

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Ավտովթար Շիրակի մարզում. 22-ամյա վարորդը մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*