Արարատի մարզի Վանաշեն գյուղում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 17:20-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած վիճակում 1-ամյա աղջիկ երեխա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Արարատի մարզի Վանաշեն գյուղից:

Կայքի տեղեկություններով՝ նույն գյուղի Հրաչիկ Մակարյան փողոցի 25 տանը, տան բնակիչ, 56-ամյա Հմայակ Մեհրաբյանը տան բակում իր վարած Ford Transit մակնիշի 34 ZP 677 համարանիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել 1-ամյա Լարիսա Թորոսյանին, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արարատի մարզի Վանաշեն գյուղում 56–ամյա պապը վրաերթի է ենթարկել 1-ամյա թոռանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է"

Leave a comment

Your email address will not be published.


*