Արարատ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ապա բախվել մեկ այլ մեքենայի

Հոկտեմբերի 20-ին, ժամը 13-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 220» մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Թ.-ին, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա»-ին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վրաերթի ենթարկված Արմեն Թ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է հետաքննություն:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արարատ քաղաքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, ապա բախվել մեկ այլ մեքենայի"

Leave a comment

Your email address will not be published.


*