Արթիկում  կրքերը  չեն հանդարտվում. ‹‹քաղաքապետ  չունինք,  անտեր  քաղաք  է››

Արթիկում հեղեղումների հիմնական պատճառը ըստ արթիկցիների սելավատարի մեջ աղբի կուտակումներն էր եւ կամրջի վրա ապօրինի շինարարությունները, որի հիմնական պատճառը անթույլատրելի գործողություններն են, որի հիմնական պատասխանատուն քաղաքապետարանն է:

Արագածի փեշերին տեղացած աննախադեպ` մոտ մեկուկես ժամանոց կարկուտն է եղել, որը հալվելով, իր հետ էլ հալեցնելով դեռևս մնացած ձյունը, ձորակներով իջել է դեպի Արթիկ քաղաք եւ ողողել տասնյակ ընտանիքների բնակարաններ` նյութական վնասներ պատճառելով առանց այդ էլ սոցիալապես  խոցելի  արթիկցիներին:

Արթիկցի  60 ամյա թոշակառու Ղռացյան Մանվելը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ  հուսահատվել է , էլ  բողոքելու տեղ չունի,-<<Իմ տունը հեղեղումներից տուժվել է, բայց  քաղաքապետը ինձ ասաց, որ  վնասը քիչ է, ոչ մի բան էլ չենք տալու: Երբ  տան հատակը ջրի մեջ կորել է  քաղաքապետն ասում է,- էդ հեչ, հաշվի չեն առնում: Ինքնուրույն ուժերով ամբողջ տունը մաքրեցինք, ոչ մեկն էլ չեկավ օգնելու>>,-ասաց խնամքի կարիք ունեցող թոշակառուն:Իսկ այն հարցին թե քաղաքապետն ինչ աջակցություն է ցուցաբերել` Ղռացյանը պատասխանեց,- << Քաղաքապետ չունինք, անտեր քաղաք է ,  ստեղ չկա էդ հասկացողությունը, որ մարդկանց օգնեն, անընդհատ կխափեն-կխափեն օրը էդպես կանցնի կերթա>>:

Արթիկի հեղեղումների  եւ առաջիկա անելիքների հետ կապված զրուցեցինք ԱԺ արթիկցի պատգամավոր Մուշեղ Պետոյանի հետ, վերջինիս  խնդրեցինք գնահատել տուժած ընտանիքների նկատմամբ կատարված  աշխատանքների ընթացքը,թե՝ որպես պատգամավոր, եւ թե՝ որպես արթիկցի, ում հայրական տունը նույնպես աղետի հետեւանքով տուժածներից է: <<Հեղեղման հետեւանքով տուժած ընտանիքներին  փոխհատուցման համար ձեւավորվեց հանձնաժողով, որի աշխատանքները չգոհացրեց  արթիկցիներին, քանի որ  հանձնաժողովը պետք է  հեղեղումներց տուժած բնակարանների  հաշվարկերը կատարեր՝ ըստ շինարարությանը հասցրած վնասի`    քմ. հաշվարկով: Մեր ժողովրդին չկարողացան նույնիսկ պարզ եւ մատչելի ձեւով բացատրեն թե ինչպես են հաշվարկում, ի՞նչ չափորոշիչներն են հիմք ընդունում վնասը հաշվարկելիս,  փոխարենը  ոչ մեկը ժողովրդի կողքին չեղավ, որ ճշգրիտ պարզաբանում տար>>,-ասաց պատգամավորը:

 Կառավարության անդամները վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ  հանդիպեցին արթիկցի տուժած ընտանիքներին եւ, ըստ հանձնաժողովի հաշվարկի, 1,5 մինչեւ 4,600.000 դրամ փոխհատուցման գումար խոստացան, որը ժողովրդի մոտ անարդար բաշխման խնդիր է հասունացրել: Պատգամավորի խոսքերով՝ խնդիրը գումարի քանակի մեջ չէ, այլ   չհիմնավորված տեղաբաշխման: Մուշեղ  Պետոյանն ավելացրեց, որ մշտապես եղել է արթիկցիների կողքին եւ այդ օրերին չէր, որ պիտի հիշեր իր հարեւաններին.<<Արթիկում իմ չափ որեւէ քաղաքական գործիչ , թե գործարար բարեգործություն չի արել: Ես պատրաստ եմ այս անգամ եւս օգնելու, պարզապես այսօրվա  իմ աջակցությունը  հնարավոր է դիտվի  նախընտրական քարոզարշավ,  ես ավելի ուշ իմ աջակցությունը կցուցաբերեմ տուժված ընտանիքներին: Այս օրերին  շատերը հաշվի առան, որ դիմացը ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են, իմ անձի շուրջ փորձեցին ինտրիգ ստեղծել, որպեսզի  կատարվածին քաղաքական աստառ տան եւ  իրենց տիվիդենտները ստանան>>:

Պարոն Պետոյանից  փորձեցինք պարզել այսօրվա աշխատանքների կազմակերպման ընթացքը, ով խնդրի հետ կապված ասաց,-<<Ժողովուրդը գնահատում է կառավարության վերաբերմունքը, որ դեպքի հաջորդ օրն իսկ կառավարության անդամները վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հանդիպեցին տուժողներին, եւ տրվեց քաղաքային իշխանությաններին հատուկ հանձնարականներ խնդիրները շտկելու վերաբերյալ, սակայն վերջինիս առաջարկներն ու հանձնարարականները  չիրականացրեցին:Արդյունքում ստացվում է, որ ժողովուրդը  էլի դժգոհում է անարդարացի գումարների տեղաբաշխումից, փոխարենը`  մեր քաղաքային իշխանությունները կարող էին  խնդիրը պարզ եւ  ճիշտ բացատրելու շնորհիվ  լուծել>>:

Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանի բյուջեից որոշակի գումար են տրամադրում սելավատարի մաքրման աշխատանքներն իրականցնելու համար, սակայն կամրջի վրա ապօրինի կառույցները, խցանումների պատճառ են դառնում, որոնք  թույլ չեն տալիս այն լիարժեք մաքրել, արդյունքում կուտակված ամբողջ աղբը, ջրահոսքի ընթացքում ողողեց արթիկցիների տները: Կարծում ենք քաղաքային իշխանությունները քաղաքապետ՝ Արսեն Աբրահամյանի ղեկավարությամբ դեռ շատ հարցերի պատասխան պետք է տա:

    Իսկ Արթիկում առաջիկա ՏԻՄ ղեկավարի ընտրություններում պարոն Պետոյանի թեկնածության   առաջադրման հետ կապված, լուրերը չբացառեց նաեւ ինքը՝ պատգամավորը.<<Այս պահին դեռեւս վերջնական որոշում չկա,  սակայն չեմ բացառում իմ թեկնածության առաջադրման հարցի քննարկումը  արթիկցիների հետ, եթե կլինի դրա անհրաժեշտությունը  եւ պահանջը  միանշանակ կառաջադրվեմ>>: Որպես արթիկի տարածաշրջանից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, ի՞նչ խնդիրներ  եւ անելիքներ է տեսնում պարոն Մ. Պետոյանը, վերջինս ասաց,-<<Պատգամավորական իմ գործունեության տարիներին ինչքան եւ ինչպես, որ կարողացել եմ օգնել եմ իմ տարածաշրջանի ժողովրդին, բնակչի բարձրացրած ցանկացած հարցի փորձել եմ   լուծման ուղղություններ գտնել:Քանի որ երիտասարդ եմ, աշխատանքային ջիղ եւ ցանկություն ունեմ ՝ կարող եմ Արթիկի եւ արթիկցու համար շատ աշխատանքներ կատարել եւ այսօր այդ ֆոնին ինձ ավելի շատ եմ տեսնում, քան Ազգային Ժողովում>>:

Պատգամավորը վերջում  հորդորեց՝ քաղաքականության մեջ պղտոր ջրում ձուկ որսացողներին, որ Արթիկը փոքր, սպեցիֆիկ քաղաք է, մեկը-մյուսին ճանաչում է եւ պետք չէ նախընտրական լարվածություն եւ խռովություն գցել ժողովրդի շրջանում:<<Դեռ ժամանակ շատ կա արթիկցիները իրենք կորոշեն, թե ով պետք է դառնա իրենց քաղաքապետը: Խորհուրդ եմ տալիս քաղաքական պատվեր պատվիրողներին  իրենց գործերով զբաղվեն, քաղաքական դիվիդենտներ շահելու  փորձերից հեռու մնան>>,-եզրափակեց պարոն Մ.Պետոյանը:

Հ.Գ. Արթիկի  համայնքային եւ նախընտրական իրավիճակի  մանրամասները կներկայացնենք մեր հետագա հրապարակումներում:

Հոդվածը՝ Կարինե Սարգսյանի

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արթիկում  կրքերը  չեն հանդարտվում. ‹‹քաղաքապետ  չունինք,  անտեր  քաղաք  է››"

Leave a comment

Your email address will not be published.


*