Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրեց սահմանին կագնած հայ զինվորին

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնությունը նվիրել է հայ զինվորներին, ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:

«Ինքներդ տեսաք, որ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում:

Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ որոշել էի՝ եթե չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին:

Ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն։ Մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկե մեդալ»,-Արթուր Ալեքսանյանի խոսքը մեջբերել է ՀԱՕԿ լրատվականը։

Արթուր Ալեքսանյանը պարգևատրման արարողությանը ներկայացրել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարով շապիկով։

sport.times.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արթուր Ալեքսանյանը հաղթանակը նվիրեց սահմանին կագնած հայ զինվորին"

Leave a comment

Your email address will not be published.


*