Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավոր է ընտրել Արման Դիլանյանին: ԱԺ նիստին ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ԱԺ փակ քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր.  թեկնածությանը կողմ է քվեարկել  81, դեմ՝ 7 պատգամավոր:

Արման Դիլանյանը պաշտոնը ստանձնեց՝ երդվելով. «ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատավորի բարձր կոչմանը:

ԱԺ-ն ընտրեց նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին:

Ընտրությանը մասնակցել է 85 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կողմ է քվեարկել 74, դեմ՝ 10 պատգամավոր:

 

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արման Դիլանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, Երվանդ Խունդկարյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ"

Leave a comment

Your email address will not be published.


*