Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում  ավարտվել է առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժինը։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի  48-ամյա բնակիչը՝ չունենալով թմրամիջոցների շրջանառության համար թույլտվություն, առանց բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակման և առանց իրացման նպատակի՝ իր անձնական օգտագործման համար, 2020թ. հուլիսի 4-ին քաղել է վայրաճ կանեփի թփեր, ապօրինի պատրաստել և պահել զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և առգրավվել է կատարված խուզարկությամբ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի  48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արմավիրի մարզի 48-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար․ ՔԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*