«Արվեստների պատկերասրահ» հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:

2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Հուլիսի 7-ին՝ փառատոնի հանդիսավոր փակման համերգին ելույթ կունենա «Հովեր-Սեպտետ»-ը, գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան։

Ծրագրում՝ Կոմիտաս, Սայաթ -Նովա, Ա. Պիարտ , Ք.Պենդերեցկի , Ա. Ավանեսով, համերգների սկիզբը ժամը 19:00-ին՝ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Արվեստների պատկերասրահ» հիմնադրամը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը"

Leave a comment

Your email address will not be published.


*