Արտակարգ դեպք քոլեջում. բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 և 181 հոդվածների կարգով նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած թունավորումների փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նոյեմբերի 8-ին, ժամը 12։00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պետական բժշկական քոլեջի ուսանողներ, Երևանի բնակիչներ, 15-ամյա Թամարա Մալխասյանը, 15-ամյա Տաթևիկ Մկրտչյանը, 16-ամյա Գայանե Մարգարյանը, 15-ամյա Հասմիկ Մանուկյանը և 16-ամյա Սոֆյա Դավթյանը նշված քոլեջում դասապրոցեսի ընթացքում զգացել են, որ թույլ են զգում իրենց և վատանում է ինքնազգացողությունը։

Վերջիններս «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազ՝ հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվում է օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում փրկել երեխաների կյանքը։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արտակարգ դեպք քոլեջում. բժիշկներին հաջողվել է փրկել երեխաների կյանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*