Արտերկրում բուժման համար զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսի ու կեցության ամբողջ ծախսը կփոխհատուցվի

ՀՀ կառավարության նիստին արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նա նախ նշեց, որ գործող կարգի համաձայն՝ արտերկրում բուժում ստացող զինծառայողի համար նախատեսված կեցության գումարը ներառում է հիվանդանոցային պայմաններում կեցության հետ կապված ծախսերը, իսկ զինծառայողին ուղեկցող անձի համար նախատեսված կեցության գումարը` համապատասխանաբար 50 տոկոսի չափով:

«Նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում ամբողջությամբ կփոխհատուցվեն ոչ միայն հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված զինծառայողի բուժման, ճանապարհածախսի և կեցության ծախսերը, այլև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցության ծախսերը»,-ասաց նա:

Լիանա Առաքելյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արտերկրում բուժման համար զինծառայողին ուղեկցողի ճանապարհածախսի ու կեցության ամբողջ ծախսը կփոխհատուցվի"

Leave a comment

Your email address will not be published.


*