Արցախում նախագահական ընտրություններից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի, քանի որ թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել 50 տոկոս +1 շեմը։

«Ընտրողների թիվը 104 348 էր, որից ընտրությանը մասնակցել են 76 728-ը, այսինքնընտրողների 73.5 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 2625 քվեաթերթիկ 3.5 տոկոսը»,–ասաց նա։
Արզումանյանի խոսքով` ըստ նախատեսված ժամանակացույցի՝ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին:

Ինչ վերաբերում է յուրաքանչյուր թեկնածու ստացած ձայներին, ապա ըստ նախնական տվյալների` դրանք բաշխվել են հետևյալ կերպ.

Քրիստին Բալայանին կողմ են քվեարկել 202 ընտրող կամ ընտրողների 0.3 տոկոսը,

Վիտալի Բալասանյանը ստացել է 10 755 քվե կամ քվեների 14.7 տոկոսը,

Սերգեյ Ամիրյանը ստացել է 106 քվե (0.2 տոկոս),

Դավիթ Բաբայանին կողմ է քվեարկել 587 ընտրող (0.8 տոկոս),

Բելլա Լալայանը ստացել է 162 քվե (0.2 տոկոս),

Արայիկ Հարությունյանը ստացել է 36 076 ձայն (49.26 տոկոս),

Հայկ Խանումյանին ընտրել է 962 քաղաքացի (1.3 տոկոս),

Դավիթ Իշխանյանը ստացել է 1873 ձայն (2.56),

Վահան Բադասյանին ընտրել է 743 անձ (1 տոկոս),

Մասիս Մայիլյանին ընտրել է 19 360 մարդ (26.4 տոկոս),

Աշոտ Ղուլյանը ստացել է 1683 քվե (2.3 տոկոս),

Ռուսլան Իսրայելյանը ստացել է 368 քվե (0.5 տոկոս),

Աշոտ Դադայանի թեկնածությանը կողմ է քվեարկել 198 մարդ (0.3 տոկոս),

Մելսիկ Պողոսյանը ստացել է 141 քվե (0.2 տոկոս)։

Ընտրությունների երկրորդ փուլին կմասնակցեն Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը։

ՀիշեցնենքԱրցախի Հանրապետությունում երեկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում էին 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին 12 քաղաքական ուժեր։

Read more: https://armeniasputnik.am/karabah/20200401/22590148/arcaxum-naxagahakan-yntrutyunneri-erkrord-pul-kanckacvi.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Արցախում նախագահական ընտրություններից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը"

Leave a comment

Your email address will not be published.


*