ԱՔՐՈՍՏԻԿՈՍ /Էքսպրոմտ/

Ամեն կառավարիչներ էլ գալիս ու գնում են
Հայրենիքն է մնայուն….
Պահպանենք այն ու փոխանցենք սերունդներին, որ չամաչենք…

 

Հայաստան աշխարհ,
Արծվանիստ երկիր,
Րոպե անգամ դու չմոռացվող,
Արյուն – ավերից չընկրկող մեր գանձ,
Տոգորված փառքով, սրբառատ ու վեհ,
Երկիր աննկուն, հաստատուն երկիր,
Վանքառատ, վեհանձն, վերամբարձ ու զիլ,
Ոգեղեն երգեր, խոսքեր ոգեշունչ,
Ղողաղականչող ու ոգեկոչող…

Հաղթական երթիդ՝
Ակնդետ, հաստատ,
Յոթնապաշտ որդիքդ՝
Րաբուններ հանց,
Երախտապարտ են, քեզնով են ապրում,
Նորեն քեզանով հասակ են առնում,
Իմաստավորվում քաջ արծվի պես,
Քեզնով միշտ հպարտ, քեզնով լավատես…

Հարատևես հար,
Արարող մեր շեն,
Յար ու բար երկիր՝
Անմռունչ, հպարտ.
Սարսափդ ու ահդ թշնամուց պահող,
Տուն ես հայերուս, հաստատ ու շենշող,
Արարող մնաս, փայլես, հավերժես,
Նորեն վեհ մնաս, հասուն հասկի պես,
Սարերի պես պինդ, լեռների պես վես…

 

Վարդան Գրիգորյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "ԱՔՐՈՍՏԻԿՈՍ /Էքսպրոմտ/"

Leave a comment

Your email address will not be published.


*