Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2017 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*