Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը. ընտրատեղամասերի փակվելուց հետո բողոքի ակցիաներ և բախումներ են սկսվել (լուսանկարներ)

Օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: «Էքզիթ փոլի» նախնական տվյալների հրապարակումից հետո, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի առաջ «վերահսկելու համար ձայների հաշվարկը», մի շարք քաղաքներում ձերբակալություններ են տեղի ունեցել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երկրում ընտրատեղամասերի մեծ մասը փակվել է 20:00-ին (Երևանի ժամանակով 21:00): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով` 18:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 79%. այսպիսով՝ ընտրությունները կայացած են համարվել:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:

«Էքզիթ փոլի» նախնական տվյալների համաձայն` Լուկաշենկոն հավաքել է ձայների 79,7%-ը, երկրորդ տեղում 6,8% ցուցանիշով Սվետլանա Տիխանովսկայան է: Նմանատիպ արդյունք է ցույց տվել նաև  Ecoom ընկերության հեռախոսային հարցումը. այս հարցման տվյալների համաձայն՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 78,9%-ը:

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:

Միևնույն ժամանակ, դեռևս ընտրատեղամասերի փակվելուց առաջ իրավապահները սկսել էին հավաքվել հրապարակում, որը գտնվում է նախագահի նստավայրից ոչ հեռու: Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ձերբակալել չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրավապահները հրապարակում լուսաձայնային նռնակներ են օգտագործել: Ի պատասխան դրան` ընդդիմությունը սկսել է հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ:

Բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում:

В Белоруссии после закрытия участков начались протесты и ...
Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35%-ը. ընտրատեղամասերի փակվելուց հետո բողոքի ակցիաներ և բախումներ են սկսվել (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*