Բեռլինում զոհված անձանց թիվը հասել է 12-ի

Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատար ավտոմեքենայի մարդկանց բազմության մեջ մխրճվելու հետեւանքով զոհված անձանց թիվը հասել է 12-ի, հաղորդում է Ինտերֆաքսը: 48 մարդ հոսպիտալացվել է:

Ոստիկանության տեղեկություններով, դա դիտավորություն է եղել վարորդի կողմից, որին ձերբակալել են: Տեղի լրատվամիջոցների հաղորդման համաձայն, նա պակիստանցի փախստական է: «Մեր հետաքննիչները կարծում են, որ բեռնատարը միտումնավոր է մխրճվել սուրբծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ»,-ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Բեռնատարի սրահում մահացած են հայտնաբերել տղամարդու, ով Լեհաստանի քաղաքացի էր: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին տեղեկացրել են միջադեպի մանրամասների մասին: Նշվում է, որ բեռնատարը եղել է լեհական պետհամարանիշներով:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ծագումով թունիսցի հանցագործը Նիսում նմանատիպ ահաբեկչություն էր իրականացրել, ինչի հետեւանքով ավելի քան 80 մարդ էր զոհվել։

Աղբյուր՝ Ինտերֆաքս

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բեռլինում զոհված անձանց թիվը հասել է 12-ի"

Leave a comment

Your email address will not be published.


*