Բժշկական դիմակների համաշխարհային պաշարները սպառվել են. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտնել է, որ բժշկական պաշտպանիչ դիմակների՝ առաջիկա 4–6 ամսվա պաշաները սպառվել են, հայտնում է nur.kzկայքը:

Պաշտոնյան ընդգծել է, որ Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի ֆոնին դիմակների պահանջարկն ավելացել է հարյուր անգամ, ինչի հետևանքով դրանց գինը քսան անգամ բարձրացել է:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ անձնական պաշտպանության միջոցները նախևառաջ անհրաժեշտ են հիվանդներին, նրանց խնամողներին ու բուժանձնակազմին: Նա դիմել է վարակի ցածր մակարդակ ունեցող երկրներին՝ կոչ անելով չկուտակել դիմակները:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բժշկական դիմակների համաշխարհային պաշարները սպառվել են. ԱՀԿ"

Leave a comment

Your email address will not be published.


*