Բուդապեշտի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

Համացանցում տարածվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնական փողոցներից մեկում որոտացած հզոր պայթյունի մասին տեղեկություններ:

Նշվում է, որ Օկտոգոն հրապարակում գտնվող շինությունում որոտացած պայթյունի հետևանքով երկու տուժած կա:

Վերջին տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ վնասվածքներ է ստացել, ոստիկանությունը շրջափակում է տարածքը:

Դեռևս անհայտ է` դժբախտ պատահարը ահաբեկչական ակտ է, թե պատահական պայթյուն: Դիտարկվող տարբերակներից մեկի համաձայն`տեղի ունեցածը կենցաղային գազի պայթյունի հետևանք է:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բուդապեշտի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ"

Leave a comment

Your email address will not be published.


*