Բունդեսթագում կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

Արտաքին քաղաքականության հարցերով բունդեսթագի կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը կոչ է արել Գերմանայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով գերմանական ԶԼՄ-ներին։

«ԵՄ-ն պետք է գոնե պատժամիջոցներ սահմանի ռուսական կողմից այդ վայրագությունների կողմնակիցների դեմ»,-ասվում է Ռյոտգենի և «Միություն 90/Կանաչներ» կուսակցության պատգամավոր Ֆրանցիսկի Բրանտների համատեղ հայտարարությունում։

«Անընդունելի է, որ նրանք, ովքեր պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար, թռնում են Մյունխեն կամ Փարիզ՝ զբաղվելու սուրբծննդյան գնումներով, մինդեռ կանայք ու երեխաները մահանում են Սիրիայում»,-մեջբերվում է փաստաթղթից։

Նրանք համատեղ հայտարարությունում նաև նշել են, որ նման պատժամիջոցների ազդեցությունն արագ չի լինի, սակայն Ռուսաստանի նախագահը ստիպված կլինի ուշադրության առնել դրանց էֆեկտը՝ հաշվի առնելով Սիրիայում իրենց գործողությունների հետևանքները։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բունդեսթագում կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ"

Leave a comment

Your email address will not be published.


*