Բռնաբարության հոդվածով հետախուզվող 32-ամյա տղամարդուն հայտնաբերել են Բավրայի սահմանային անցակետում

Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ Բավրայի սահմանային անցակետի ծառայողները հոկտեմբերի 20-ին, ժամը 21-ին, անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 32-ամյա տղամարդը հոկտեմբերի 5-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 131 հոդվածի 2-րդ մասի (բռնաբարության գործով դատախազության քննությունից թաքնվող մեղադրյալ) մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բռնաբարության հոդվածով հետախուզվող 32-ամյա տղամարդուն հայտնաբերել են Բավրայի սահմանային անցակետում"

Leave a comment

Your email address will not be published.


*