Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Թալինի, Արթիկի, Գյումրու, Սպիտակի, Արագածի, Սևանի, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը"

Leave a comment

Your email address will not be published.


*