Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին»

► Կիրքը կյանքի իմաստն է, հավատարմությունը՝ գոյության էությունը:

► Նրա համար հեշտ էր տանել ուրիշների, բայց ոչ իր սեփական ցավը:

► Եթե խիստ մոտենանք, բոլոր դեղամիջոցներն էլ թույն են, և որ դրանց հարյուրից յոթանասունի օգտագործումը արագացնում է մահը:

► Ամեն մարդ ինքն է իր մահվան տերը, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, երբ ժամը գա, այն է, որ նրան օգնենք մեռնելու առանց վախի ու ցավի:

► – Ֆերմինա,- ասաց նա,-  ես այս առիթին կես դար եմ սպասել, որպեսզի մի անգամ ևս կրկնեմ  հավերժ հավատարմության ու հավերժ սիրո իմ երդումը:

► Սրտի հիշողությունը մերժում է վատ հուշերը և բազմապատկում լավերը, և դրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք փրկել անցյալը:

► Գիտեր, որ աղջիկը պսակվելու էր հաջորդ շաբաթ և ճոխ հարսանիք էր լինելու, իսկ ինքը, որ ավելի շատ էր սիրում նրան ու պատրաստ էր հավերժ սիրել, իրավունք չուներ նույնիսկ մեռնելու նրա կողքին:

► … իր համար դժվար էր աշխարհը պատկերացնել առանց նրա:

► Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքը ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամներ:

► Կանայք ավելի շուտ հարցի մեջ թաքնված միտքն են որսում, քան թե բուն հարցը:

► Առաջին անգամն էր, որ նստած էին դեմ դիմաց, այդքան մոտիկ և բավականին ժամանակ ունեին միմյանց լրջորեն դիտելու համար:

► Մեզ վիճակված բախտը ազդում է նաև աշխարհի բոլոր մյուս սերերի վրա:

► Մարդիկ, որոնց սիրում ենք, պետք է մեռնեն իրենց ողջ ունենցածի հետ:

► Միայն Տերը գիտե, թե ինչքան եմ քեզ սիրել:

► Ծերությունը անպարկեշտ վիճակ է, որը պետք է կանխել ժամանակին:

► Ցավալի է ինքնասպանությունը, եթե դա սիրուց չէ:

► Տարբեր լեզուներ պետք է իմանան վաճառողները. գնորդներին բոլորն էլ լավ են հասկանում, անկախ նրանից թե ովքեր են նրանք:

► Սրտի հիշողությոնը վերացնում է բոլոր վատ հուշերը և վեր հանում լավերը, և հենց սրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք տանել անցյալի բեռը:

► Ոչինչ այնքան լավ չի բնութագրում մարդուն, քան այն, թե ոնց է նա մեռնում:

► Ոչ ես հարուստ չեմ,- ասաց նա,- ես փող ունեցող աղքատ մարդ եմ, իսկ դա նույնը չէ…

► Գիտելիքն ու իմաստությունը գալիս են այն ժամանակ, երբ արդեն դրա կարիքը չունենք:

► Կեսգիշերից հետո երաժշտությունը դադարեց, ուղևորների ձայները ցրվեցին ու վերածվեցին քնատ շշունջների, իսկ տախտակամածին մնացած միայնակ 2 սրտերը բաբախում էին նավի շնչառության հանգով…

►- Պատասխանիր, որ համաձայն ես,- ասաց նրան,- թեկուզ վախից մեռնելու էլ լինես, թեկուզ հետո զղջալու էլ լինես, որովհետև ինչ էլ լինի, ողջ կյանքում զղջալու ես, որ մերժեցիր:

► 

Գրքամոլ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին»"

Leave a comment

Your email address will not be published.


*