Գազիանթեփի ահաբեկչությունն իրականացնողը 12-14 տարեկան մահապարտ է եղել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով նախօրեին Գազիանթեփ (պատմական Այնթափ) քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, հայտարարել է, որ Գազիանթեփի Շահինբեյ շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրած մահապարտը 12-14 տարեկան է եղել:

«Ունենք 51 զոհ, ի սկզբանե եղել է 94 վիրավոր, սակայն եթե այս ցուցակից հանենք հիվանդանոցից դուրս գրվածներին, ապա այս պահին ունենք շուրջ 69 վիրավոր, որոնցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նա։

Էրդողանը խուսափել է հասցեական մեղադրանքներ հնչեցնել և հստակ նշել որևէ ահաբեկչական խմբավորման անուն:

«Դա կարող է լինել ԻՊ-ը («Իսլամական պետություն» խմբավորումը), կամ գյուլենականները (ԱՄՆ-ում բնակվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որն Էրդողանի կողմից մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու համար), դա կարող է լինել քրդական PKK-ն (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն), կարող են լինել նաև Սիրիայից ներթափանցած PYD և YPG (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատները) զինյալները: Որտեղից էլ ուղղորդված լինի այս ահաբեկչությունը, միևնույն է` ահաբեկչությունն ահաբեկչություն է: Մենք մեր ժողովրդի հետ միասին հաղթահարելու ենք սա, ուս ուսի տված` ինչպես հուլիսի 15-ի գիշերը»,- ասել է նա:

Մանրամասները՝ artsakhpress.am կայքում

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գազիանթեփի ահաբեկչությունն իրականացնողը 12-14 տարեկան մահապարտ է եղել. Էրդողան"

Leave a comment

Your email address will not be published.


*