«Գազպրոմ»-ը կարող է կորցնել Թուրքիայում իր ամենախոշոր ակտիվը. Коммерсантъ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կարող է կորցնել Թուրքիայում իր ամենախոշոր ակտիվը. երկրի իշխանությունները դեկտեմբերի սկզբին թուրք կրոնական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի կասկածանքով ազգայնացրել են երկրում գազի ամենախոշոր մասնավոր ներկրող Akfel Holding-ը, որտեղ բաժնետոմսեր ունեն ռուսական «Գազպրոմ»-ը և «Գազպրոմբանկ»-ը: Այդ մասին գրում է «Коммерсантъ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ դեկտեմբերի 2-ին թուրքական իշխանությունները փոխել են Akfel Holding-ի տնօրենների խորհուրդը՝ դրանում ներառելով Ավանդների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին և խորհրդատուների: Դա տեղի է ունեցել հեղաշրջման հուլիսյան փորձից հետո Անկարայի կողմից ընդունված արտահերթ հրամանագրի կատարման շրջանակներում:
Akfel-ի բաժնետոմսերին ծանոթ աղբյուրները պատմել են, որ հիմնադրամը ոչ պաշտոնապես հայտնել է, որ «կատարում է բաժնետերերի գործառույթները»:
«Մեզանից պարզապես վերցրին Թուրքիայում ռուսական գազի ամենաարդյունավետ և եկամտաբեր վաճառողին»,- հայտնել է «Գազպրոմ»-ին մոտ աղբյուրը:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "«Գազպրոմ»-ը կարող է կորցնել Թուրքիայում իր ամենախոշոր ակտիվը. Коммерсантъ"

Leave a comment

Your email address will not be published.


*