Գաղտնալսման գործով հարցաքննվել են դատավորը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը. Սոնա Տռուզյան

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման առիթով ՀՀ քննչական կոմիտեում քննվող առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հիշեցնելով, որ հարցաքննվելու մասին ավելի վաղ հայտնել էր նաև ԱԱԾ տնօրենը:

«Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գաղտնալսման գործով հարցաքննվել են դատավորը, ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը. Սոնա Տռուզյան"

Leave a comment

Your email address will not be published.


*