Գեկոնի մաշկի բջիջներից ստացված նյութը կարող է ծառայել որպես իմպլանտի ծածկույթ

Քվինսլենդի կենսաբանները պարզել են, որ գեկոնների (լատ.՝ Cyrtopodion՝ մողեսի տեսակ) որոշ տեսակների մաշկն ունի բնական ջրամղիչ հատկություն: Դա հնարավոր չէ միանգամից նկատել, սակայն էլ ավելի ուշադիր զննելու դեպքում գիտնականների ենթադրությունը հաստատվում է:

Գեկոնների որոշ տեսակներ ապրում են անապատում, որտեղ ջուրը կենդանի էակների ու բույսերի համար խիստ կենսական նշանակություն ունի: Զով գիշերները նպաստում են նվազագույն խոնավության չափի կայունացմանը: Եւ որ ամենակարեւորն է, գեկոնի մաշկի բջիջները չեն վանվում մարդու մաշկի բջիջների կողմից: Հետազոտությունների ղեկավար Իոլանտա Ուոթսոնը բացատրում է. «Այս երկու գործոնները, որոնք մենք կարողացել ենք հաստատել փորձարկումներով, հանգեցրել են այն մտքին, որ գեկոնի մաշկի բջիջներից ստացված նյութը կարող է ծառայել որպես ծածկույթ իմպլանտի համար»:

Ջրամղիչ հատկությունների հետ մեկտեղ գեկոնի մաշկն ունի բնական ինքնամաքրման մեխանիզմ, եւ բացի այդ, նաեւ մանրէասպան է: Եւ սա դեռ ամենը չէ՝ դրա բջիջները կարող են հիմք ծառայել մարդու մաշկի բջիջների աճեցման համար: Արդյունքում ստացվում է բնական ծագման մի նոր նյութ, որը հիպոալերգեն է:

Լին Շվարցկոպֆը նշում է. «դա մեզ հնարավորություն է տալիս այն օգտագործել որպես վիրահատական սեղանների ծածկույթ, վիրակապ եւ այլն»: Հետազոտողները մշակել են ինչպես բջիջների աճեցման, այնպես էլ տվյալ նյութը ստեղծելու գործընթացը, եւ նրանց խոսքերով, ներդրումներն իրենց կարդարացնեն, իսկ արտադրությունը կդառնա շահավետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գեկոնի մաշկի բջիջներից ստացված նյութը կարող է ծառայել որպես իմպլանտի ծածկույթ"

Leave a comment

Your email address will not be published.


*