Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրել

Գերմանիայի Բունդեսթագի 11 թուրք պատգամավորներին ոստիկանությունը թիկնապահներ է տրամադրել այն բանից հետո, երբ նրանք վիրավորանքներ ու սպառնալիքներ են ստացել, այդ թվում հաշվեհարդարի։

Ավելի վաղ Բունդեսթագի պատգամավորները բանաձեւ են ընդունել, որով ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Բանաձեւի հեղինակը թուրքական արմատներ ունեցող գերմանացի քաղաքական գործիք Ջեմ Օզդեմիրն է։ Բանաձեւին դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։

Պատգամավորների անվտանգությունը պահպանելու որոշումը կայացրել է Բեռլինի քաղաքային, նաեւ Գերմանիայի դաշնային եւ քրեական ոստիկանության կողմից։

«Թուրքական ծագում ունեցող պետական ծառայողների հասցեին սպառնալիքներն անթույլատրելի են»,-ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը՝ ընդգծելով, սակայն, որ Գերմանիայում ապրում է ավելի քան 3,5 մլն թուրք եւ նրանց մեծ մասը «լավ հարեւաններ են եւ Գերմանիայի հասարակության կարեւոր մասը»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գերմանիայի Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրել"

Leave a comment

Your email address will not be published.


*