Գիշերը ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել իմ՝ ԱԺ պաշտոնական էլեկտրոնային հասցե և մեկ այլ էլեկտրոնային հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ գիշերը փորձել են մուտք գործել ԱԺ իր պաշտոնական հասցեն։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։

Ես ինչ մտածում եմ՝ այդ մասին հայտնում եմ հրապարակային, եւ իմ որեւէ օգտահաշիվ քրքրելու եւ այնտեղ ինչ-որ հույժ հետաքրքիր սկանդալ փնտրելու համար ավելորդ ռեսուրս մի ծախսեք։
Այդ կոնտեքստում ես բնավ հետաքրքիր չեմ։

Ուստի, ինչպես կասեր նախկին խմբագիրս՝ հանգիստ նստեք տեղներդ»։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գիշերը ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել իմ՝ ԱԺ պաշտոնական էլեկտրոնային հասցե և մեկ այլ էլեկտրոնային հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել․ Նաիրա Զոհրաբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*