Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում ընթացել են մարտական գործողություններ․ հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա․ Արցախի ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ ընթացել են մարտական գործողություններ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն։

«Որոշ ուղղություններում ծավալվող թշնամական շարասյուները հայտնաբերվել և ոչնչացվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Հակառակորդը շարունակել է նաև հրթիռահրետանային հարվածներ հասցնել խաղաղ բնակավայրերին:

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա: ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում խոցվել է թշնամական 1 տանկ, իսկ մնացածները հետ են քաշվել:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ վերահսկողության ներքո»,- ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուրը՝ ԱՀ ՊՆ https://www.nkrmil.am/news/view/3115

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական ճակատային գծում ընթացել են մարտական գործողություններ․ հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա․ Արցախի ՊԲ"

Leave a comment

Your email address will not be published.


*