Գիտնականները ստեղծել են Էբոլայի դեմ պայքարող առաջին ունիվերսալ պատվաստանյութը

Ամերիկացի վիրուսաբանները  Նյու Յորքի Ալբերտ Էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի գիտնականների հետ միասին նոր ունիվերսալ պատվաստանյութ են ստեղծել Էբոլա վիրուսի դեմ:
Ինչպես նշվում է Scientific Reports պարբերականում հրապարակված հոդվածում` նոր պատվաստանյութն  ունակ է միաժամանակ չեզոքացնել վիրուսի երկու ամենավտանգավոր շտամը (միկրոօրգանիզմներ)` սուդանական և զաիրական:
Ստացված պատվաստանյութը բազմաբնույթ է կարող է միանգամից  վիրուսի մի քանի տեսակներ չեզոքացնել:  Գիտնականների խոսքով` ունիվերսալ պատվաստանյութը լուրջ քայլ է բժշկության համար, քանի որ հետագայում անհնար է կանխագուշակել, թե որ շտամը համաճարակի պատճառ կդառնա:
Պատվաստանյութը կարող է պաշտպանել նաև բժիշկներին, ովքեր շփվում են Էբոլայով հիվանդների հետ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գիտնականները ստեղծել են Էբոլայի դեմ պայքարող առաջին ունիվերսալ պատվաստանյութը"

Leave a comment

Your email address will not be published.


*