Գյումրիում ձայների վերահաշվարկն ավարտված է, բայց հայտնի չէ՝ ով է քաղաքապետը

34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօրվանից այլեւս չի իրականացնի ձայների վերահաշվարկ:

Վերահաշվարկի համար նախատեսված էր 5 օր, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկ իրականացրեց միայն երեկ:

Ի սկզբանե մերժվեց ԲՀԿ-ի, «Հայկական վերածնունդ» եւ «Համախմբում» կուսակցությունների՝ վերահաշվարկ պահանջող դիմումները:

Այսօր առավոտվա դրությամբ ԸԸՀ-ն ուներ եւս յոթ դիմում, երկուսը «Գյումրեցու ոգու», 5-ը «Բալասանյան դաշինքի» կողմից, որոնցով վերահաշվարկ էին պահանջում: Սակայն երկու կուսակցություններն էլ որոշել էին հրաժարվել իրենց կուսակցությունների կողմից ներկայացված դիմումներից եւ այլեւս չեն պահանջում վերահաշվարկ հիշյալ տեղամասերում:

34 ԸԸՀ-ն այլեւս չի իրականացնի վերահաշվարկ: Հանձնաժողովի նախագահը թեեւ հայտարարեց, որ կուսակցությունների հրաժարվելը վերահաշվարկի պահանջից հիմք չէ, որ վերահաշվարկ չիրականացնեն, սակայն հայտարարեց, որ դադարեցվում է վերահաշվարկը, պատճառաբանությամբ, որ վերահաշվարկի դիմումները թերություններով են ներկայացվել:

Այս օրերին հանձնաժողովը կիրականացնի ընդհանուր ամփոփման աշխատանքներ:

Եթե վերահաշվարկը դադարեցված է, նշանակում է թվերն այլեւս փոփոխման ենթակա չեն եւ արձանագրություններով ֆիքսված են, թե քաղաքական որ ուժը որքան քվե է ստացել հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքներով:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրիում ձայների վերահաշվարկն ավարտված է, բայց հայտնի չէ՝ ով է քաղաքապետը"

Leave a comment

Your email address will not be published.


*