Գյումրիում քաղաքացին մի քանի ժամ ձյան մեջ ընկած է մնացել. ցրտահարվել են ձեռքերն ու ոտքերը

Գյումրիում Շիրակի մարզի բնակիչ Վաղինակ Սարգսյանը երեկ  ժամը 17:00-ից մինչև  ուշ գիշեր մնացել է ձյան մեջ ընկած, ինչի հետևանքով  ցրտահարվել է: Շտապօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված  Վաղինակ Սարգսյանի մոտ, մասնավորապես, ախտորոշվել է վերին ու ստորին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածքներ:

Այս մասին Tert.am -ին հայտնեց Գյումրու ԲԿ-ի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:

Ըստ վերջինիս,  Վաղինակ Սարգսյանի   առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, նա ապաքինվում է, սակայն կա անդամահատման վտանգ, քանի որ կա նաև գանգրենայի առաջացման վտանգ:

«Եթե նկատվի ոտքի մատներ սևացում, ապա հնարավոր է, որ բժիշկները նման որոշում կայացնեն, բայց դեռ նման բան հաստատված չէ » ,-ասաց Նարեկ Կիրակոսյանը:

Քաղաքացուն պատահաբար հայտնաբերել են  հարևանները:

Կա վարկած, որ քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սայթաքել է, ընկել է, և տանը նրան օգնություն ցույց տվող մարդի  մարդ չի եղել:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրիում քաղաքացին մի քանի ժամ ձյան մեջ ընկած է մնացել. ցրտահարվել են ձեռքերն ու ոտքերը"

Leave a comment

Your email address will not be published.


*