Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել։ Լրագրողների հետ զրուցում այսօր պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հրաժարական տա, քանի որ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը դիմել են Սահմանադրական դատարան, Սամվել Բալասանյանը պատասխանեց՝ «ոչ»։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում է, որ Սամվել Բալասանյանը հրաժարական կտա խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ իշխանություններին այդպես է ձեռնտու։Մամուլում նաև շրջանառվում էր, որ Սամվել Բալասանյանը պատրաստվում է կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրել։

Լրագրողների հետ զրուցում Սամվել Բալասանյանը նշեց, որ որդու քաղաքական գործերին չի խառնվում, այդ մասին տեղեկություն չունի։ «Գնացեք որդուս հարցրեք, նա հասուն մարդ է»,-ասել է Գյումրու քաղաքապետը։

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել"

Leave a comment

Your email address will not be published.


*