Գրանցվել է քաղցկեղի առաջին դեպքը` Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետի հետևանքով

Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետից 4 տարի անց հայտնի է դարձել դրա հետևանքով առաջացած քաղցկեղի առաջին դեպքի մասին:

CNN-ը հայտնում է, որ ատոմակայանի ճառագայթման հետևանքով քաղցկեղի` արյան քաղցկեղի զոհ դարձած այդ անձի անունը չի հրապարակվում, նա 30-ամյա տղամարդ է, որը ատոմակայանում աշխատել է 2012-ի հոկտեմբերից մինչև 2013-ի նոյեմբեր:

Նրա հիվանդության մասին հայտնի է դարձել` աշխատանքի վտանգավորության փոխհատուցման պահանջով դատական հայցի բերումով:

Աղբյուրը հիշեցնում է, որ աղետի ժամանակ հազարավոր աշխատակիցներ ստիպված էին եղել ապաակտիվացնել ռեակտորը` ճառագայթման պայմաններում:

Հայտնի է, որ հազարավոր մարդկանցից այժմ առնվազն 10 հոգի նմանատիպ հայցեր են ներկայացրել դատարաններ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Գրանցվել է քաղցկեղի առաջին դեպքը` Ֆուկուսիմայի ատոմակայանի աղետի հետևանքով"

Leave a comment

Your email address will not be published.


*