Դանակահարվել է Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող

Այսօր առավոտյան ժամը 7. 30-ին «Գյումրու» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ բուժօգնության համար դիմել է 1992 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ա.Ռ-ն, որը 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող է:

Այս մասին  հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տուժողը հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է գիշերը ժամը 3-ի սահմաններում` Գյումրու Շիրակացու փողոցի  Մարմարաշենի խճուղու խաչմերուկում` անծանոթների հետ վիճաբանության ժամանակ։

Կատարվում է նախաքննություն:

 

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դանակահարվել է Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող"

Leave a comment

Your email address will not be published.


*