Դատախազը մերժել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին վերաբերող քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազի՝ մեղադրական եզրակացությունը չհաստատելու և քրեական գործը վերադարձնելու որոշման վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած առարկությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել էր ՀՔԾ` լրացուցիչ քննության։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դատախազը մերժել է Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*