Դեկտեմբերի 26-ը ՌԴ-ում սգո օր է. Մոսկվայում անցկացնելու են փորձաքննություն՝ պարզելու կործանված ինքնաթիռից տուժած քաղաքացիների ինքնությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով դեկտեմբերի 26-ը հայտարարվել է սգո օր՝ ռուսական ՏՈւ-154 օդանավի կործանման առիթով։

«Ավիավթարի հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել։ Արտահայտելով իմ խորին վիշտը և ցավակցելով զոհերի հարազատներին ու մտերիմներին դեկտեմբերի 26-ը հայտարարում եմ սգո օր Ռուսաստանի Դաշնությունում», –  ասված է ՌԴ նախագահի հրամանում։

Այսօր Մոսկվա է ուղևորվել նաեւ Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխում է Տու-154-ի ավիավթարի վայրում հայտնաբերված մարմինները:

Ռուսաստանի մայրաքաղաքում մասնագետները անցկացնելու են  փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար:

Հիշեցնենք, որ ՌԴ  Պն Ту-154 օդանավը ռադարներից կորել էր Սոչիի հատվածում եւ ընկել է Սեւ ծովը: Զոհվել են օդանավի անձնակազմն ու ինքնաթիռում գտնվող բոլոր քաղաքացիները: Զոհերի թիվը 92 է՝ ներառյալ անձնակազմի 8 անդամները: Ռուսական լրատվամիջոցները սկսել են հրապարակել զոհված քաղաքացիների լուսանկարները՝ նրանց թվում է հայտնի բժիշկ Էլիզավետ Գլինկան (Դոկտոր Լիզ): Ինքնաթիռում են եղել նաեւ ազգությամբ հայ երկու ուղեւոր:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դեկտեմբերի 26-ը ՌԴ-ում սգո օր է. Մոսկվայում անցկացնելու են փորձաքննություն՝ պարզելու կործանված ինքնաթիռից տուժած քաղաքացիների ինքնությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*